Հնդիկ միլիարդատերն առաջինն է «ոսկե այցագիր» ստացել ԱՄԷ-ում
Հնդիկ գործարար Յուսուֆ Ալին դարձել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) «ոսկե այցագիր» ստացած առաջին ռեզիդենտը, որը նրան՝ որպես խոշոր ներդրողի երկրում մշտական բնակության վայրի իրավունք է երաշխավորում: Այդ մասին հայտնել է The National հրատարակությունը:
Յուսուֆ Ալին Lulu Group առեւտրական ցանցի սեփականատերն է եւ ղեկավարը, ցանց, որը հիպերմարկետներ ունի Մերձավոր Արեւելքի երկրներում: Վաթսուներեքամյա Յուսուֆ Ալին ԱՄԷ-ում բնակվել է ավելի քան 45 տարի: Նրա կարողությունը գնահատվում է 4,7 միլիարդ դոլար:
Անցյալ ամսին Արաբական Միացյալ Էմիրություններում սահմանել են «ոսկե քարտ», որն օտարերկրացի նեդրողներին եւ պահանջված մասնագետներին երկրում մշատապես բնակվելու իրավունք է տալիս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: