Տղամարդը լուսանկարը սոցիալական ցանցերում հրապարակելու սպառնալիքով կնոջից պահանջել է 200.000 դրամ
Մայիսի 31-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Գավառի բաժին դիմած կինը հաղորդում է տվել, որ 2018թ. հոկտեմբերին իրեն ծանոթ տղամարդու պահանջով «Ինստագրամ» սոցիալական կայքի միջոցով մերկ լուսանկար է ուղարկել:
2019թ. հունվարին տղամարդը լուսանկարը սոցիալական ցանցերում հրապարակելու սպառնալիքով կնոջից պահանջել է 200.000 դրամ։ Գումարի դիմաց ստացել է ոսկյա մատանի և մեկ զույգ ականջօղ։
Երկու ամիս անց, նույն սպառնալիքով, նորից պահանջել է 200.000 դրամ և գումարի դիմաց կինը տվել է իր հարսանեկան մատանին
Գավառի ոստիկանները տղամարդուն հայտնաբերել են։
Կատարվում է քննություն: