Բաժիններ՝

Հայաստանի Մ-18 հավաքականը կմասնակցի Գրանատկինի հուշամրցաշարին

Հայաստանի Մ-18 հավաքականը հունիսի 2-ից 14-ը կմասնակցի Վալենտին Գրանատկինի հուշամրցաշարին: Թիմերը բաժանվել են 3 խմբի: Հայաստանի Մ-18 հավաքականն ընդգրկվել է C խմբում, որտեղ կմրցի Արգենտինայի, Իրանի և Ռուսաստանի 2-րդ հավաքականների հետ: Հայկական ընտրանուն Սանկտ Պետերբուրգում կառաջնորդի Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը. ընտրված ֆուտբոլիստներից շատերը ամռանը կմասնակցեն Եվրոպայի Մ-19 առաջնությանը, բացի այդ՝ առաջիկա մրցշրջանից սկսած՝ Մ-19 հավաքականը կազմավորված կլինի հիմնականում 2001 թ. ծնված պատանիներով: Այսպիսով, Գրանատկինի հուշամրցաշարին մասնակցելու համար Արթուր Ոսկանյանը հրավիրել է 20 ֆուտբոլիստի.

Դարպասապահներ

Հարություն Մելքոնյան, «Փյունիկ»

Արման Ներսիսյան, «Արարատ-Արմենիա»

Պաշտպաններ

Արման Ղազարյան, «Բանանց»

Երջանիկ Ղուբասարյան, «Համբուրգ», Գերմանիա

Կարեն Մուրադյան, «Փյունիկ»

Արսեն Գալստյան, Ֆուտբոլի ակադեմիա

Պետրոս Մանուկյան, «Բանանց»

Էրիկ Փիլոյան, «Բանանց»

Ստյոպա Մկրտչյան, Մ-16 հավաքական

Կիսապաշտպաններ

Սերգեյ Մկրտչյան, «Բանանց»

Պատվական Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Նարեկ Ալավերդյան, «Արարատ-Արմենիա»

Գրենիկ Պետրոսյան, «Փյունիկ»

Ժիրայր Շաղոյան, «Արաատ-Արմենիա»

Նարեկ Գրիգորյան, «Բանանց»

Թոմ Բանդիկյան, «Օլիմպիկ» Մարսել, (Ֆրանսիա)

Ռոմեն Նաջարյան, «Տուլոն», (Ֆրանսիա)

Մամիկոն Դերմենջյան, «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Արամ Քոլոզյան, «Արարատ-Արմենիա»

Գևորգ Տարախչյան, «Բանանց»

Հայաստանի հավաքականի խաղացանկը C խմբում

05.06

13:00 Արգենտինա – Հայաստան

20:00 Ռուսաստան-2 – Իրան

07.06

13:00 Հայաստան – Իրան

20:00 Ռուսաստան-2 – Արգենտինա

09.06

13:00 Իրան – Արգենտինա

20:00 Հայաստան – Ռուսաստան-2

Մյուս խմբերի կազմերը՝ ստորև.

«A» խումբ

Բուլղարիա

Մոլդովա

Ռուսաստան

Հնդկաստան

«B» խումբ

Հունաստան

Տաջիկստան

Թուրքիա

Ղրղզստան

Ըստ մրցակարգի՝ խմբային փուլը չհաղթահարած հավաքականները, միևնույն է, կանցկացնեն լրացուցիչ հանդիպումներ մյուս խմբերում իրենց զբաղեցրած հորիզոնականներին համարժեք տեղ գրաված հավաքականների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս