ՀՀ-ն բանակցում է ՌԴ-ից 4-րդ ռազմական վարկը ստանալու շուրջ. Ռուսները տալիս են, բայց չեն հավատում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը բանակցում է Ռուսաստանից չորրորդ 100 մլն դոլարի ռազմական վարկը ստանալու շուրջ:

Սա արվում է ոչ միայն Հայաստանի պաշտպանունակությունը մեծացնելու նկատառումներից ելնելով, Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայում Ռուսաստանին համոզելու, որ Հայաստանը չի պատրաստվում փոխել արտաքին քաղաքական կողմնորոշումը, և դրա ամենավառ ապացույցը ռազմատեխնիկական համագործակցությունը խորացնելն է:

Ռուսները վարկ տալիս են, բայց նոր իշխանությունների անկեղծությանը այդպես էլ չեն հավատում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս