Հավերժ երիտասարդ 51-ամյա ամերիկուհին բացահայտել է իր արտաքնի գաղտնիքը
Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգի բնակչուհի Լորա Հեյքիլան պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում 51 տարեկանում ավելի լավ տեսք ունենալ, քան 20 տարեկանում: Նրա պատմությունը ներկայացրել է Daily Mail հրատարակությունը։
Կինը խոստովանել է, որ խստիվ չի հետեւել սննդակարգի եւ մարզումներով չի զբաղվել մինչեւ 35 տարեկանը, երբ առաջին անգամ հղիացել է: Մինչ ամերիկուհին երեխայի էր սպասում, նա սկսել առողջ սնունդ օգտագործել, իսկ ծննդաբերությունից շատ չանցած իր մեջ բացահայտել է սերը ուժային մարզումների նկատմամբ: Այժմ Հեյքիլան աշխատում է որպես անհատական մարզիչ եւ վարում է Instagram-օգտահաշիվ՝ նվիրված առողջ կենսակերպին: Կինը նշում է, որ իրեն մշտապես գրում են տղամարդիկ՝ ծանոթանալու խնդրանքներով: Երկրպագուները հաճախ կարծում են, որ ամերիկուհին 20 տարեկանից փոքր-ինչ ավելի է: 49-ամյա ամուսինը՝ Ջեյը, որի հետ նա ամուսնացած է արդեն 20 տարի, չի նեղվում կնոջ նկատմամբ երկրպագուների մշտական ուշադրությունից:
«Երբ ես 20 տարեկան էի եւ 30-ից մի փոքր անց, բնականից նիհար էի, ուստի հատուկ չէի մտածում առողջության մասին: Ես պարզապես ցանկանում էի լինել սլացիկ, եւ ինքնավստահությունս անհամեմատ ավելի փոքր էր»,-խոստովանել է նա: Նա խոստովանում է, որ այժմ իրեն շատ ավելի լավ է զգում, ուստի եւ գրավում է տղամարդկանց ուշադրությունը: Հեյքիլայի խոսքով՝ իր համար շատ ավելի կարեւոր է ոգեշնչել կանանց, իսկ երկրպագուների հաղորդագրություններին ինքն ուշադրություն չի դարձնում:
«Բոլորն էլ կարող են այսպիսի տեսք ունենալ, պարզապես աստիճանաբար ձեզ ընտելացրեք առողջ կենսակերպին: Խուսափեք վերամշակված կերակուրից, ավելի շատ բնական սնունդ օգտագործեք: Ձեզ ուժասպառ մի արեք չուտելով եւ կենտրոնացեք ծանրություններով մարզումների վրա»,- խորհուրդ է տվել հավերժ երիտասարդ ամերիկուհին: