Բաժիններ՝

Թեհրանում հայտարարել են, որ բավարար ռազմական ներուժ ունեն ԱՄՆ-ի ագրեսիան դիմագրավելու համար

Իրանի բանակն անհրաժեշտ բոլոր սպառազինություններն ունի ԱՄՆ-ի ագրեսիայից երկրի պաշտպանությունն ապահովելու համար: Այս հայտարարությամբ, ինչպես մայիսի 29-ին հայտնել է Al Alam հեռուստաալիքը, Թեհրանում հանդես է եկել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հրամանատար բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին։

«Իրանի զինված ուժերն ինքնաբավ են, պաշտպանական արդյունաբերությունը նրանց ապահովում է ռազմափոխադրական միջոցներով, հրթիռներով, մարտական ինքնաթիռներով եւ անօդաչուներով»,-նշել է գեներալը: Սալամիի խոսքով՝ իրանցիներն ունեն բացառիկ հրթիռային համակարգեր, որոնք կարող են խոցել ծովում ընթացող ԱՄՆ-ի ավիակիրներն ու նավերը: «Նման համալիրներ, որոնք մշակվել են 12 տարի առաջ, ունեն ընդամենը մի քանի պետություններ»,-ասել է նա:

Գեներալը հիշեցրել է, որ բալիստիկ հրթիռների իրանական զինանոցն ամենախոշորն է Մերձավոր Արեւելքում: Մայիսի 25-ին ԻՀՊԶ-ի հրամանատարի խորհրդական Մորթեզա Քորբանին հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերն ունեն հրթիռային զենք, որը նրանց թույլ կտա խորտակել ամերիկյան նավերը Պարսից ծոցում՝ «դրանց սխալ գործողությունների դեպքում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս