Ռոուհանին չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունները Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման դեպքում
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը, եթե Վաշինգտոնը չեղարկի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները եւ հրաժարվի Իրանին ճնշելու քաղաքականությունից:
«Ցանկացած ժամանակ, երբ նրանք կդադարեցնեն ճնշել իրանական ազգին, կհրաժարվեն իրենց պատժամիջոցներից եւ հանձնառու կլինեն իրենց պարտավորություններին, նրանք կարող են վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը, որը նրանք են լքել, այդ ճանապարհը նրանց համար փակ չէ»,-ասել է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված է նրա պաշտոնական կայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: