Լատվիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ ընտրեց ԵՄ-ի դատարանի դատավոր Էգիլս Լեւիտսին
Լատվիայի Սեյմը (խորհրդարան) մայիսի 29-ին առաջին փորձից ընտրել է հանրապետության նոր նախագահ. երկրի ղեկավար է դարձել Եվրոպական միության դատարանի դատավոր Էգիլս Լեւիտսը: Նրա թեկնածությունը բաց քվեարկության ընթացքում պաշտպանել է 61 պատգամավոր։
Ընդամենը պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էր երեք թեկնածու՝ Էգիլս Լեւիտսը, մարդու իրավունքների պաշտպան Յուրիս Յանսոնը եւ խորհրդարանական Դիձիս Շմիտսը: Նախագահի պաշտոնում ընտրվելու համար նրանցից մեկին հարկավոր էր ապահովել հարյուր խորհրդարանականներից առնվազն 51-ի աջակցությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: