«Եվրատեսիլ-2019»-ը դիտել են 180 միլիոնից ավելի հանդիսականներ
«Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթը, որն անցկացվել է Թել Ավիվում, 182 միլիոն հանդիսականներ են դիտել ամբողջ աշխարհում: Այդ մասին հայտնել է Եվրոպական հեռարձակողների միության (ԵվՀՄ) կայքը:
«Մրցույթի եզրափակիչի հեռարձակումը, որը տեղի է ունեցել մայիսի 18-ին, դիտել է հեռուստադիտողների 36,7 տոկոսը, ինչը 1 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի»,-ասված է հաղորդագրության մեջ:
Տվյալներն ստացվել են ԵվՀՄ-ի ուսումնասիրության հիման վրա՝ հաշվի առնելով գործընկերների տրամադրած տեղեկատվությունը, Eurodata TV-ի տեղեկությունները եւ YouTube-ի վերլուծությունները: «Եվրատեսիլ-2019»-ի հաղթող է դարձել Նիդեռլանդների ներկայացուցիչ Դունկան Լոուրենսը՝ Arcade երգով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: