«Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին». Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես սպասվում է, կմասնակցի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (ՊՄՏՀ): Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մայիսի 29-ին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»,-ասել է նա, պատասխանելով այն հարցին, թե, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինից բացի, օտարերկրյա ղեկավարներից ովքեր են մասնակցելու ՊՄՏՀ-ին:

«Մնացած ղեկավարներին ես այժմ չեմ նշի, որովհետեւ դեռեւս վերջնական հաստատումներ չկան»,-հավելել է Պեսկովը: ՊՄՏՀ-ն տեղի կունենա հունիսի 6-ից 8-ը: Համաժողովի միջոցառումները միավորված են «Ձեւավորելով կայուն զարգացման օրակարգը» նշանաբանով: Կազմակերպիչը՝ «Ռոսկոնգրես» հիմնադրամն է»:

Տեսանյութեր

Լրահոս