![](/banners/BeFunky-design.jpg)
Դե Ռոսսին կարող է տեղափոխվել Բեքհեմի ակումբ
![](https://168.am/wp-content/uploads/2019/05/1559074586_439549_1559075244_noticia_normal.jpg)
«Ռոմայի» նախկին կիսապաշտպան և ավագ Դանիելե դե Ռոսսին, ով ամբողջ կարիերան անցկացրել է հռոմեացիների կազմում, կարող է կարիերան շարունակել MLS-ում:
Ինչպես հաղորդում է AS-ը, կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մայամիի» սեփականատեր Դեյվիդ Բեքհեմը: Նրա ակումբը պատրաստվում է լիգայում դեբյուտային մրցաշրջանին և կարիք ունի փորձառու ֆուտբոլիստի, ով իր ետևից կտանի թիմը և օրինակ կլինի թիմակիցների համար:
Ավելի վաղ հաղորդվում էր իտալացու նկատմամբ MLS-ից մեկ այլ ակումբի՝ «Նյու Յորք Սիթիի» հետաքրքրության մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը