Վրաստանի խորհրդարանի խոսնակը խորհուրդ չի տալիս Սահակաշվիլիին իշխանություն տալ Ուկրաինայում
Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին համարում է արկածախնդիր եւ Ուկրաինայի իշխանություններին խորհուրդ է տալիս նրան չնշանակել որեւիցե պաշտոնի: Մայիսի 28-ին այս մասին խորհրդարանի խոսնակը հայտարարելէ Վրաստանի Maestro հեռուստաընկերությանը տված հարցազրույցում”
«Ես ոչ մի դեպքում ուկրաինացի բարեկամներին խորհուրդ չէի տա նման որոշում կայացնել (Սահակաշվիլիիին պաշտոնի նշանակել): Մենք գիտենք, թե ինչով վերջացավ նման որոշման ընդունումը նախորդ դեպքում, եւ այժմ արդյունքը կլինի նույնը, քանի որ խոսքը վերաբերում է արկածախնդրի նշանակմանն ինչ-որ պաշտոնի»,- ասել է Կոբախիձեն:
Մայիսի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղյալ է հայտարարել պետության նախորդ ղեկավար Պյոտր Պորոշենկոյի հրամանագիրը Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին: Հրամանագրի ստորագրումից հետո Սահակաշվիլին ինքը հայտարարել է, որ մայիսի 29-ին օրվա երկրորդ կեսին կվերադառնա Կիեւ: Նա խոստացել է, որ Ուկրաինայում կաջակցի Զելենսկու բարենորոգումներին, այլ ոչ թե կիրականացնի իր քաղաքական հավակնությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: