Սերբիայում Ռուսաստանի դեսպանատունը ճշտում է Կոսովոյում Ռուսաստանի քաղաքացու բերման ենթարկվելու հանգամանքները
Սերբիայում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկատվություն է ստացել Կոսովոյում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանի քաղաքացու բերման ենթարկվելու մասին և ճշտում է հանգամանքները:
Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության մամլո քարտուղար Մարգարիտա Կոմիսարովան:
«Նախագահի վարչակազմը մեզ հայտնել է տեղեկությունը, մենք պարզում ենք միջադեպի հանգամանքները», – ասաց նա: