Այսօր Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի իր համախոհներին
168.am-ին հայտնի դարձավ, որ այսօր ՀՀ անկախության օրվա խորհրդի կապակցությամբ մի խումբ քաղաքացիների հետ հանդիպում է նախատեսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ էության Ռոբերտ Քոչարյանը հանդիպումը անցկացնի իր համակիրների հետ: Ի՞նչ հարցերի շուրջ կծավալվի քննարկումը, աղբյուրը չցանկացավ տեղեկություն փոխանցել, ընդգծեց միայն, որ համախոհ ակտիվի հետ հանդիպումը, համենայն դեպս, փակ ֆորմատով է նախատեսված, և սա առաջին անգամն է իր մասշտաբների ընդգրկման առումով:
Սյուզի Բադոյան