Աբխազիայում նախագահի ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 25-ին
Աբխազիայի կառավարությունը երկրի նախագահի ընտրությունները տեղափոխել է օգոստոսի 25-ին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է պատգամավոր Լաշա Աշուբան:
«Որոշումն ընդունվել է 25 առավելագույն ձայներով »,-նշել է Աշուբան, հավելելով, որ նիստին մասնակցում էր 30 պատգամավոր: