Ադրբեջանական հաքերները հարձակում են իրականացրել. Սամվել Մարտիրոսյանը հորդորում է փոխել ֆեյսբուքյան լոգինը և գաղտնաբառերը
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի հայրենակիցներ։ Ադրբեջանական հաքերները այսօրվան նվիրված հարձակում են իրականացրել եւ հրապարակել են 2 հազարից ավելին հայկական ֆեյսբուքյան լոգին եւ գաղտնաբառեր։
Դեռ շատերը կոտրած չեն, նենց որ կհասցնեք շուտ փոխել գաղտնաբառը, եթե կաք այս ցուցակում։ Ես գաղտնաբարռերը հեռացրել եմ, բնականաբար։ Նաեւ շատ կրկնվողներ էլ կան։ Զահլես գնաց կեսից մաքրելը, սենց էլ կուտվի։
1. Գտնելու համար Ctrl F եք անում եւ որոնում ձեր լոգինը։ Մի մասինը հերախոսների համարնեն են։
2. Եթե նույն գաղտնաբառը այլ տեղ եք օգտագործել, այնտեղ էլ փոխեք
3. Հիմնականում կտեսնեք mail.ru օգտատերերի։ Ամեն անգամ մի զարմացեք, պարզապես հիմնականում mai.ru է տարածված Հայաստանում եւ այդ մարդկանց են որսում։
4. Ու հասկանում եք, որ պետք է շատ արագ գտնել ու փոխել, քանի չեն ներխուժել։
5. եթե արդեն կոտրել են – ֆեյսբոքից դուրս եկած վիճակում մտեք https://facebook.com/hacked եւ փորձեք վերականգնվել
6. Նամակներով եկած հղումները մի բացեք, լավ էլի»։
(տարածելը խրախուսվում է )Հարգելի հայրենակիցներ։ Ադրբեջանական հաքերները այսօրվան նվիրված հարձակում են իրականացրել եւ…
Gepostet von Samvel Martirosyan am Dienstag, 28. Mai 2019