Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ-ում լրագրողների գործունեությունը սահմանափակելու լուրերի մասին

Լրագրողների հետ զրույցում  փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, որ «Իմ քայլը» խբակցության վերջին փակ նիստում քննարկվել է նաև լրագրողներին ԱԺ որոշ հատվածներ չթողնելու հնարավորության մասին, ասաց, որ լրագրողների գործունեությունը որևէ մեկը միտք չունի սահմանափակելու և չի սահմանափակի:

«Կարող է ինչ-որ ձևով համակարգվի: Ես անձամբ, օրինակ, կառաջարկեմ, որ լրագրողների համար ինչ-որ սրահ լինի, որտեղ բրիֆինգներ անեն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, որը կհամակարգի գործունեությունը: Բայց սահմանափակելն իմ կարծիքով սխալ է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս