«Ես չէի կարողանում քնել, շարունակում էի անհանգստանալ: Բժիշկն ինձ քնաբերներ տվեց». Կավանի
ՊՍԺ-ի առաջատարներից մեկը՝ Էդինսոն Կավանին, խոսել է 2016/17 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտության մասին (1:6):
«Այս խաղը շատ կարևոր էր մեզ համար, այդ արդյունքը հարված էր ինձ համար: Ոչ ոք չէր ակնկալում, որ դա տեղի ունենա:
Ես չէի կարողանում քնել: Ես շարունակում էի կարդալ և մտահոգվել պարտության համար, շարունակում էի անհանգստանալ, իսկ առավոտյան գնացի մարզման՝ առանց քնելու: Բժիշկը հանգստացրեց ինձ և տվեց քնաբերներ:
Որոշ ժամանակ ես չէի կարողանում լավ քնել: Ժամանակ էր պետք վերադառնալու համար»,- պատմել է Կավանին:
Սիրարփի Աղաբաբյան