Բաժիններ՝

Ընտանեկան բռնության դեմ պայքարի գործողությունները պետք է լինեն նախաձեռնող, ոչ թե արձագանքող. Զարուհի Բաթոյան

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Ընտանեկան բռնությունը Հայաստանում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով ազգային համաժողով:

Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ չկա որևէ հասարակություն և երկիր, որտեղ առկա չէ ընտանեկան բռնության խնդիրը:

«Ընտանեկան բռնության դեմ պայքարի գործողությունները պետք է լինեն ոչ թե արձագանքող, այլ նախաձեռնող: Այս խնդիրների լուծումը պետք է լինի կառուցողական համագործակցության միջոցով»,- ասաց Բաթոյանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ իրենց իրականացրած աշխատանքի գերակա նպատակն է ձևավորել ավելի արդար հասարակություն, որը հիմնված է արժեքների վրա:

«Հայաստանը բավականին հավակնոտ բարեփոխումներ է նախաձեռնել: Միասին այս արժեքներն իրագործելու ուղղությամբ աշխատելը և ազատ ու առողջ ընտանիքներ կառուցելը չափազանց կարևոր է նաև մեր՝ միջազգային գործընկերների տեսանկյունից: ԵՄ-ն պատրաստ է աջակցելու բոլոր այդ նպատակների իրագործման համար»,- նշեց Սվիտալսկին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի խոսքով՝ իրենց գերատեսչությունն իրավական ապահովման խնդիրները լուծելու առումով միշտ պատրաստ է աջակցել և համագործակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև քաղհասարակության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս