«Դադարե՛ք սեփական ժողովրդի մեջ փնտրել թշնամիներ». Դաշնակցության կոչը՝ իշխանություններին

Ազատության հրապարակում Հայ հեղափոխական դաշնակցության հրավիրած հանրահավաքի ժամամանակ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ հանրահավաքն ուղղված չէ որևէ մեկի դեմ կամ հանուն ինչ-որ անձի, այն պառակտումների, պետական ինստիտուտների կազմաքանդման, ժողովրդավարական քողի տակ մենիշխանության հաստատման դեմ է՝ հանուն Հայաստանի և Արցախի։

«ՀՅԴ-ի մեծ ընտանիքի անունից օրվա իշխանություններից պահանջում ենք, դո՛ւրս եկեք ձեր պոպուլիստական թաքստոցից, եղեք ազնիվ ձեզ իշխանության բերած ժողովրդի հետ և հրաժարվեք արհեստական օրակարգերից։ Ընդմիշտ հասկացեք և գիտակցեք՝ զիջումների ճանապարհը կործանարար է Հայաստանի և Արցախի համար։ Դադարե՛ք սեփական ժողովրդի մեջ փնտրել թշնամիներ, հասկացեք, որ ձեր տեսակետները չկիսողները ևս ժողովուրդ են։ Հրաժարվեք պոպուլիզմից, շոուներից, ամբոխավարությունից»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս