Լրջացե՛ք. ՀՅԴ անդամը՝ իշխանությանը

Ազատության հրապարակում տեղի է ունենում ՀՅԴ հանրահավաքը, որտեղ մասնակիցները ներկայացնում են առկա իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ իրենց  մոտեցումներն ու տեսակետները։ Այն կրում է  «Զարգանալու ենք չզիջելով՝ լրջացե՛ք» խորագիրը։

ՀՅԴ-ն իրավիճակը գնահատում է տագնապեցնող, իսկ ստեղծված իրավիճակի և ամբողջ հետևանքների համար պատասխանատու՝   իշխանություններին:

«Մեր երկրում ջրբաժանները շատացել են՝ սև ու սպիտակ, հեղափոխական, հակահեղափոխական, արցախցի, գյումրեցի… բայց մենք եկել ենք այսօր ասելու, որ թույլ չենք տա 100 տարի հետո նորից ջրբաժան գցել: Մենք թույլ չենք տա, որ մեր երկրում լինի մեկ մարդու կարծիք: Անցնող ամիսներին այդ ծուխը կար. մենք նորից գալիս ենք ասելու, որ թույլ չենք տա, որ լինի մեկ կարծիք. դա դիկտատուրա է, ու մեր երկրում բացառվում է: Դրա համար եկել ենք ասելու՝ լրջացեք»,- հանրահավաքի բացման իր խոսքում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս