Մահացել է մանկագիր Ջուդիթ Քերը
Կյանքի 96-րդ տարում վախճանվել է բրիտանացի կին գրող եւ նկարիչ Ջուդիթ Քերը, որը «Վագրը, որը եկել է թեյ խմելու» նկարազարդ մանկական գրքի հեղինակն է: Այդ մասին հայտնել է HarperCollins բրիտանական հրատարակությունը:
«Խորը վշտով մենք հայտնում ենք, որ 95 տարեկան հասակում մայիսի 22-ին իր տանը ոչ երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Ջուդիթ Քերը՝ Բրիտանական կայսրության շքանշանի ասպետը, այնպիսի ստեղծագործությունների հեղինակն ու նկարազարդողը, ինչպիսիք են «Վագրը, որը եկել է թեյ խմելու», «Ինչպես Հիտլերը գողացավ վարդագույն ճագարին», «Անուշադիր Մյաուլին» գործերը եւ բազմաթիվ այլ դասական մանկական գրքեր»,- ասված է հրատարակչական ընկերության հայտարարության մեջ:
«Վագրը, որը եկել է թեյ խմելու» գիրքը, որը պատմում է այն մասին, թե ինչպես է փոքրիկ Սոֆիին եւ նրա մորը հյուր եկել խոսող վագրը եւ կերել տանը եղած բոլոր մթերքները, հրապարակվել է 1968 թվականին եւ անմիջապես դարձել անգլալեզու մանկական գրականության կուլտային ստեղծագործություններից մեկը: Այս գրքի ռուսերեն թարգմանության հրապարակումը տեղի է ունեցել 2012 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: