Բաժիններ՝

Չիկագոյում խիստ հազվագյուտ սև ռնգեղջյուր է ծնվել

ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի (Իլինոյսի նահանգ) կենդանաբանական այգում արեւելյան սեւ ռնգեղջյուր է լույս աշխարհ եկել: Այդ մասին կենդանաբանական այգու ներկայացուցիչները գրել են պաշտոնական Twitter-օգտահաշվում:

Այդ տեսակը գտնվում է լիակատար անհետացման եզրին։ Քապուկի (Kapuki) անունով 13-ամյա էգն առողջ ձագ է ունեցել մայիսի 20-ին: Հրապարկմանը կցված լուսանկարում նորածինը պառկած է մեծավանդակի հատակին՝ մորից ոչ հեռու: Հաջորդ լուսանկարում, որը հրապարակվել է մի քանի ժամ անց, ձագն անում է առաջին քայլերը:

Մայիսի լույս 21-ի գիշերը զբոսայգու աշխատակիցներն օգտատերերին հաղորդակից են դարձրել եւս մեկ ուրախ նորության. նորածինն սկսել է սնվել մոր կաթով: Արեւելյան սեւ ռնգեղջյուրը, որը նաեւ հայտնի է որպես արեւելաաֆրիկյան սեւ ռնգեղջյուր, լիակատար անհետացման եզրին գտնվող կենդանիների ցուցակում է հայտնվել դրանց եղջյուրի որսագողության պատճառով:

Վայրի բնության համաշխարհային հիմնադամի տվյալներով՝ 1970 – 1995 թվականներին պոպուլյացիան տագնապալիորեն կրճատվել է՝ 70 հազարից մինչեւ 2,4 հազար առանձնյակ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս