Բաժիններ՝

«Շատ ցավալի է, երբ բախվում են սպորտն ու քաղաքականությունը». Իռլանդիայի արդարադատության նախարարը՝ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Իռլանդիայի արդարադատության և հավասարության նախարար Չառլի Ֆլենագանն անդրադարձել է «Արսենալ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Իռլանդիայի արդարադատության նախարարը «Թվիթեր»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Շատ ցավալի է, երբ բախվում են սպորտն ու քաղաքականությունը, քանի որ Հենրիխ Մխիթարյանը որոշել է չգնալ Ադրբեջան՝ Եվրոպայի լիգայի եզրափակչին՝ անվտանգության նկատառումներից ելնելով: ՈՒԵՖԱ-ն պետք է ավելին անի նման իրավիճակներում վախերը ցրելու և պաշտպանություն ապահովելու համար»:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ Բաքու չի մեկնի և չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակչին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս