Հայտնի են Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարից վիրավորված հայերի անունները
Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում եղել է ՀՀ երկու քաղաքացի՝ Մարգարիտա Գյուլումյանը (ծնված 10․06.1982թ.) և Նինա Մեհրաբյանը (ծնված 24.04.1987թ.)։
Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:
Նինա Մեհրաբյանը ստացել է թեթև վնասվածքներ և համապատասխան բուժօգնությունից հետո դուրս է գրվել։ Մարգարիտա Գյուլումյանը բժշկական զննման փուլում է։
Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում գտնվել է 60 զբոսաշրջիկ տարբեր երկրներից՝ Ղազախստանից, Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից: