«Պարոն Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքը ցանկության պարագայում Հանրապետության հրապարակը նորից կլցնեն». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակմանը, թե դատարանները փակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքել  է ընդամենը 1100 քաղաքացի, ասել է.

«Ներողություն, էդ 1100 մարդ, որ ասում են, ինձ հիշեցնում է Սերժ Սարգսյանի վախտ, որ ասում էին՝ դե լավ, հրապարակում քիչ մարդ կա։ Խոսքն այն մասին է, որ ակցիա է եղել, որը վերաբերել է ամբողջ հանրապետությանը։ Ոչ մեկի մոտ, կարծում եմ, կասկած չկա, որ պարոն Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքը ցանկության պարագայում Հանրապետության հրապարակը նորից կլցնեն, որովհետև մենք ժողովրդի հետ համագործակցում ենք ու ներկայացնում ենք ժողովրդին»:

Տեսանյութեր

Լրահոս