Բաժիններ՝

«Ի տարբերություն Ձեզ, մենք չենք կարող Կարաբինայի անունով փողոց անվանակոչելու նախագիծ բերել». Անի Խաչատրյանը՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցությանը

Երևանի ավագանու նիստում մերժվեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհիմինա Վարդանյանի ներկայացրած նախագիծը՝ Երևանի Մոսվես Խորենացի փողոցը Սուրբ Մովսես Խորենացի անվանափոխելու վերաբերյալ։

Նույն խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հասմիկ Խաչունցին, ով Թ. Վարդանյանին հարց ուղղելու ժամանակ նշել էր, թե ոչ թե՝ ընտրվել, այլ՝ դարձել են ավագանի, արձագանքեց. «Տիկին Խաչունց, գուցե Դուք դառել եք ավագանի, բայց մենք ընտրվել ենք՝ որպես ավագանի»:

Նա նաև նկատեց՝ հասկանում է, որ նախագծի քննարկման ժամանակ «սուրբ» բառը ցավեցնում է շատերին, բայց իրենք չեն կարող, օրինակ՝ Կարաբինայի անունով փողոց անվանակոչելու նախագիծ բերել ավագանի։

Բանավեճին միջամտեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ հարիր չէ ինչ-որ բառերի կամ խոսքերի հետ կապված ավագանիում քննարկում անել. «Սա, ի վերջո, ավագանին է»:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքումյանն էլ ընդդիմախոսներին կոչ արեց փոխել իրենց տոնայնությունը, քանի որ իրենք նրանց հետ այդպես չեն խոսում։ Նա վստահեցրեց, որ «սուրբ» բառի հետ որևէ խնդիր չունեն։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս