Բաժիններ՝

Որտեղի՞ց են հայտնվում հիվանդությունները

Հիվանդության պատճառները կարող են լինել շատ ակնհայտ լինել, պետք է միայն լսել ինքդ քեզ ու քո օրգանիզմի ձայնին։ Այս ամենից գլուխ հանել կօգնի պսիխոմատիկան։

Նախկինում շատ էին ասում՝ բոլոր հիվանդությունները նյարդերից են։ Այս կենցաղային իմաստնության մեջ ճշմարտության հատիկ, անկասկած, կա։ Իսկ հիմա դրա անունը դրել ենք պսիխոմատիկա։

Ինչո՞ւ են հայտնվում հիվանդությունները։

Բոլոր հիվանդությունները բաժանվում են՝ ըստ մարմնի հատվածների։

Կարդացեք նաև

1. Պոչուկի հիմքում գտնվող հիվանդություններ և այլ անհանգստացնող երևույթներ՝ ողնաշար, ոտքեր, ոտնաթաթեր, ըստ էության բոլոր ոսկորները, հանգույցներն ու կռճիկները, ինչպես նաև՝ ուղիղ և հաստ աղիները։ Եթե մարդը կորցնում է հողի ու ֆիզիկական աշխարհի հետ լավ կապը վախերի ու իր ֆիզիկական մարմնի, բնության, կենդանիների, բույսերի հանդեպ անխնա ու անտարբեր վերաբերմունքի միջոցով, ապա այդ գոտում խնդիրներ են առաջանում։

2. Կոնքային հատվածում արտահայտված հիվանդություններն ու խնդիրները, ինչպես նաև օրգանիզմում բոլոր տեսակի հեղուկների հետ կապված խնդիրները՝ արտաքին սեռական օրգանները, ներքին սեռական օրգանները, միզածորանը, երիկամները, մակերիկամները. Շագանակագեղձը, արյունատար համակարգը, փայծաղը, լիմֆատիկ համակարգը։

Այս երկրորդ հատվածը խափանումներ է ունենում, երբ մարդը՝

  •  զբաղվում է մի բանով, ինչով չարժեր զբաղվել
  • առավելապես զբաղված է քայքայիչ գործունեությամբ, այլ ոչ ստեղծարար
  • եթե բացասաբար է վերաբերվում հակառակ սեռին
  • եթե քիչ է գտնվում մաքուր օդում, քիչ է թարմ բուսական ծագման սնունդ օգտագործում, կենցաղում շատ է տուրք տալիս քիմիային, ծխում է, խմում և, ինչը շատ կարևոր է, հայհոյում է։

3. Որովայնի ու դիաֆրագմայի հատվածի հետ կապված հիվանդություններ և խնդիրներ՝ բարակ աղի, տասներկումատնյա աղի, կույրաղի, լյարդ, լեղածորան, ենթաստամոքսային գեղձ, ստոծանի և այլն։

Լեղածորանը, լեղու կուտակումը ներքին թունոտ էմոցիաներն են այլ մարդկանց հանդեպ։ Մոտավորապես հետևյալ պատկերն է։ Ստամոքսը, փաստորեն, սննդի առաջնային վերամշակողն է, շրջակա աշխարհից եկող ինֆորմացիայի վերաբերյալ առաջին արձագանքը։ Խոսքը պսիխոզի, «չեմ ուզում, չեմ կարող», «Ռադ եղիր», «այ քեզ տականք» իրավիճակների, չարության և նմանատիպ այլ բաների մասին է։ Ըստ էության սրանք ինչ-որ բանի նկատմամբ կարճաժամկետ, արագ արձագանքներ են։

Բարակ աղին երկրորդային մարսումն ու սննդի յուրացումն է, այսինքն՝ մարդու ներքին երկարաժամկետ քննարկումները շրջապատող իրականության վերաբերյալ, և, որպես կանոն, դա նեղվածությունն է, անցյալը վերադարձնելու ցանկությունը, տեղի ունեցածի ժխտումը։

Ենթաստամոքսային գեղձը նշանակում է մասնակցություն ճարպերի յուրացման գործընթացին։ Դա մարդու արձագանքն է այլոց խնդիրներին, այսպես ասած՝ կրակին յուղ լցնելը։

Լյարդը թույների, տոքսինների ու յուրաքանչյուր վտանգավոր ու անպիտան բանի վնասազերծման քիմիական լաբորատորիա է։ Դա տեղի ունեցողը և սեփական էմոցիաներդ վերլուծելու անկարողությունն է, թուլանալու և հանգստանալ կարողանալու, վատը լավից զատելու, թողնելու և ներելու ունակ չլինելն է։

Ավելորդ քաշը  Մարդու պաշտպանիչ պսիխոէմոցիոնալ արձագանքն է շրջապատող աշխարհին, որն ակնհայտորեն իրենց ձեռք չի տալիս. ինքնուրույն քայլեր կատարելու վախը, պատասխանատվության վախը, սեփական պատյանի մեջ ապրելու ցանկությունը ու որևէ խնդրի չբախվելը, փախուստը դժվարություններից։

Մաշկի հիվանդությունները շրջապատող աշխարհի նկատմամբ դժգոհության, նյարդային վիճակի արձագանքն է. ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը բոլորովին դուր չի գալիս, ըստ էության, կատաղեցնում է իր ներկայությամբ։

4. Սրտի, թոքերի, կանացի կաթնագեղձերի հետ կապված հիվանդություններ։

Սրանք սրտային, զգացմունքների հետ կապված խնդիրների արտացոլանքն են՝ հիասթափություն, տառապանք, կարոտ, մեղքի զգացում, ատելություն, կրկին սիրելու ցանկության պակաս, հոգեկան ցավի նկատմամբ վախ։

Շնչառական խնդիրները ապրելու ցանկության բացակայության, կյանքի նկատմամբ հետաքրքրության բացակայության, սեփական գործունեության հանդեպ անտարբերության արդյունք են։

Կաթնագեղձերը անհագուրդ սիրո տենչանքի վկայությունն են։

5. Գլխի ու պարանոցի ստորին հատվածի հետ կապված խնդիրներ ու հիվանդություններ։

  • Կոկորդ՝ խոսել, շփվել, ճշմարտությունն ասել չցանկանալը։
  • Կերակրափող և շնչափող՝ անհրաժեշտությունն ու ավելորդությունը, ունակության բացակայություն։
  • Քիթ և քթանցք՝ տեղի ունեցող իրականության չընդունում, արգելակում անցյալի իրադարձությունների ու դրա հետ կապված հիշողությունների վրա։
  • Վահանաձև գեղձ՝ փոխվել ու ինքդ քեզ վրա աշխատել չցանկանալը։

6. Գլխի վերին հատվածի հետ կապված հիվանդություններ։

  • Ականջներ՝ նյարդային վիճակ լսածից։
  • Աչքեր՝ դուր չի գալիս այն, որ մարդը անընդհատ տեսնում է ու, ամենայն հավանականությամբ, իր այդ տեսածը փոխել չի կարող։
  • Ուղեղ՝ կենսագործունեության պրոցեսին չմասնակցելու ցանկություն, մտածելու ցանկության բացակայություն, ուղեղը լարել չուզենալը։

Էպիֆիզ՝ քո մեջ Աստվածային սկզբի առկայությունը չընդունելը։

Նյութը econet.ru-ից հրապարակման համար պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս