Բաժիններ՝

Գերագույն ռադայի ընտրությունները կկայանան հուլիսի 21-ին կամ 28-ին

Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին կամ 28-ին: Մայիսի 21-ին այս մասին լրագրողներին հայտնել է Ռադայի առաջին փոխխոսնակ Իրինա Գերաշչենոն՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած կոնսուլտացիաներից հետո:

«Նախագահն այդ հրամանագիրը պլանավորում է ստորագրել ոչ այսօր, այլ մոտ օրերս: Ժամկետները պահպանելու համար ընտրությունները կհայտարարեն 60 օր առաջ: Դրանք կարող են կայանալ հուլիսի 21-ին կամ 28-ին»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ Ուկրաինայի խորհրդարանում Ռադիկալ կուսակցության խմբակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն հայտնել է հուլիսի 21 ժամկետը:

«Նախագահը եւ խմբակցությունների առաջնորդները համաձայնության եկան վաղաժամկետ ընտրությունների անցկացման շուրջը: Ռադայի արձակման եւ արտահերթ ընտրությունների մասին հրամանագիրը կհապարակվի, ամենայն հավանականությամբ, վաղը, ընտրությունները հավանաբար կանցկացվեն հուլիսի 21-ին»,- ասել է նա՝ ամփոփելով Զելենսկու հետ կայացած կոնսուլտացիաների արդյունքները: Մինչ այդ ժամանակը, նշել է Լյաշկոն, հարկավոր է փոխել ընտրական օրենսդրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս