«Յուվենթուսը» կապ է հաստատել Կլոպի հետ, բայց անարդյունք
Հայտնի իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերին հայտնել է, որ «Յուվենթուսը» գլխավոր մարզչի թափուր պաշտոնի համար դիտարկում էր Յուրգեն Կլոպի թեկնածությունը:
«Բում! «Յուվենթուսը» կապ է հաստատել Կլոպի հետ, բայց անարդյունք»,- թվիթերյան իր էջում գրել է Պալմերին:
2018-19թթ. մրցաշրջանի ավարտից հետո «Յուվենթուսից» կհեռանա գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:
Կլոպն աշխատում է «Լիվերպուլում» 2015 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը