Բաժիններ՝

Ջոկո Վիդոդոն հաղթանակ է տարել Ինդոնեզիայի նախագահի ընտրություններում

Ինդոնեզիայի գործող նախագահ Ջոկո Վիդոդոն հաղթանակ է տարել երկրում կայացած ընտրություններում եւ պետության ղեկավար կմնա երկրորդ ժամկետով: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի Կենտրոնական ընտրական հանժնաժողովի ղեկավարի հայտարարությունը:

Ինչպես նշվում է, բոլոր քվեաթերթիկների ստուգումից հետո Վիդոդոն հավաքել է ընտրողների ձայների 55, 5 տոկոսը: Նրա միակ մրցակից՝ ընդդիմադիր թեկնածու Պրաբովո Սուբիանտոն ապահովել է ընտրողների 44,5 տոկոսի աջակցությունը:

Դեռ մինչեւ ընտրությունների արդյունքների հրապարակումը Սուբիանտոն պահանջել էր անցկացնել ապրիլի 17-ին կայացած ընտրությունների անկախ ստուգում: Նրա թիմի գնահատումների համաձայն՝ ընտրական գործընթացի տարատեսակ խախտումներ են գրանցվել առնվազն 73 հազար ընտրատեղամասում, ընտրությունների գալու հրավեր չի ստացել ձայնի իրավունք ունեցող 6,7 մլն քաղաքացի:

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 80 տոկոս: Ամբողջ երկրում, որտեղ ձայնի իրավունք ունի 193 մլն մարդ, բացվել էր ավելի քան 813 հազար ընտրական ատեղամաս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս