Բաժիններ՝

ԱՄՆ-ի ընկերությունները հեռանում են ՉԺՀ-ից չինական ապրանքների մաքսերի բարձրացումից հետո. Թրամփ

ԱՄՆ-ի ընկերություններն իրենց ձեռնարկությունները Չինաստանից տեղափոխում են Վիետնամ եւ Հարավարեւելյան Ասիայի այլ երկրներ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները բարձրացրեց չինական ապրանքների մաքսերի չափը: Մայիսի 19-ին այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ընկերությունները զանգվածաբար հեռանում են Չինաստանից սակագների բարձրացման պատճառով»,- նշել է Թրամփը: Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ը եւ Չինաստանն (առեւտրական ) գործարքի լավ տարբերակ ունեին, բայց հետո նրանք (Չինաստանը) որոշեցին փոխել այն»: «Ես ասացի, որ այդ դեպքում մենք սակագներ կսահմանենք չինական ապրանքների համար»,- հավելել է նախագահը:

Նա կարծում է, որ Պեկինը վերջին հաշվով կհամաձայնվի առեւտրական համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ, քանի որ մաքսերի չափի բարձրացումն զգալի վնաս է հասցնում ՉԺՀ-ի տնտեսությանը: «Սակագները կործանում են Չինաստանը»,- ընդգծել է նա: Ըստ որում, ինչպես նշել է Սպիտակ տան ղեկավարը, «նոր գործարքը չի կարող համարժեք լինել» եւ պետք է կնքվի ամերիկյան պայմաններով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս