Բաժիններ՝

ԱՄՆ-ի IT-ընկերությունները Google-ից անմիջապես հետո դադարեցրել են բիզնեսը Huawei-ի հետ

Միացյալ Նահանգների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ֆիրմաները սառեցրել են իրենց մշակումների եւ ծրագրային ապահովման մատակարարումները Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերությանը: Մայիսի 19-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի 1էր դարձել, որ Google կորպորացիան որոշել է դադարեցնել գործարար շփումները Huawei-ի հետ, ինչը փաստորեն վերջինիս զրկում է տեխնոլոգիաներից եւ ծրագրային ապահովումից օգտվելու հնարավորությունից, բացառությամբ այն արտադրանքների, որոնք տրամադրվում են բաց հասանելիությամբ:

Իսկ այժմ, ինչպես ընդգծում է Bloomberg-ը, Google-ին կմիանան Միացյալ Նահանգների այնպիսի IT-ընկերություններ, ինչպիսիք են Intel-ը, Qualcomm-ը, Xilinx-ը եւ Broadcom-ը:

Հիշյալ ընկերություններն, ինչպես եւ Google-ը, այդ միջոցներին են դիմել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի իշխանությունները որոշում ընդունեցին Huawei-ը մտցնել սեւ ցուցակի մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս