Բաժիններ՝

Huawei-ը հունիսին Բրիտանիայում վաճառքի կհանի Mate 20 X (5G) սմարթֆոնները

Չինաստանի Huawei ընկերությունը Լոնդոնում ներկայացրել է Huawei Mate 20 X (5G) առաջին առեւտրային սմարթֆոնը՝ հինգերորդ սերնդի ցանցերի միացմամբ եւ մտադիր է հունիսին սկսել դրա վաճառքները Մեծ Բրիտանիայում, չնայած ընկերության շուրջը ծագած սկանդալին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է կորպորացիայի պաշտոնական ներկայացուցիչը:

Հեռախոսի գինը կկազմի 999 ֆունտ ստեռլինգ: 7,2-դյույմանոց նոր հեռախոսը հանդերձված է Kirin 980 ֆլագմանային չիպով եւ Balong 5000 5G-մոդեմով, որոնք թույլ են տալիս բջջային տվյալները հաղորդել վայրկյանում մինչեւ 6,5 գիգաբիտ արագությամբ: Սարքն ունի մատրիցային խցիկ՝ երեք Leica օբյեկտիվներով՝ տեղակայված 40 մեգափիքսել լայնանկյուն խցիկի, 20 մեգափիքսել գերլայն խցիկի եւ 8 մեգափիքսել հեռուստաօբյեկտիվի վրա: Կուտակչի ունակությունը 4200 միլիամպեր-ժամ է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031