Բաժիններ՝

«Ասացին՝ ես դրանով շատ լուրջ համայնք եմ հանում իմ դեմ՝ լուրջ ֆինանսավորմամբ, բայց ես թքած ունեմ ամեն ինչի վրա». Գևորգ Պետրոսյան

«ԲՀԿ խմբակցության անունից այսօր առավոտյան շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է քրեականացնել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Սա ոչ թե ինքնանպատակ է, այլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում բոլորն էլ այն կարծիքին են, որ պետք է այդ արատավոր երևույթի դեմ պայքար տարվի: Ի՞նչ է նշանակում՝ 3-6 տարեկան երեխաների համար գրքի շնորհանդես կազմակերպել, ասել, որ ձեր մարմինը անձնական է: Մեր կուսակցության ընդհանուր պայքարի մեջ ամենակարևոր կետերից մեկը ավանդական ընտանիքի, ավանդական արժեհամակարգի պահպանումն է, ինչն այսօր լուրջ վտանգի տակ է դրված: Ինձ անուղղակիորեն «ծանուցեցին», թե՝ բա դու քեզ շատ լուրջ վտանգի տակ ես դնում: Ես ասել եմ ու կրկնում եմ՝ թքած ունեմ ցանկացած վտանգի վրա, եթե զոհասեղանին դրված է մեր ավանդական արժեհամակարգը»,- մանրամասնեց պատգամավորը:

Հարցին՝ ովքե՞ր են այդ ծանուցողները, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց.

«Թույլ տվեք՝ դա գաղտնի մնա, պատշաճ չէ, որ հիմա անուն հրապարակեմ, բայց ասացին, որ ես դրանով շատ լուրջ համայնք եմ հանում իմ դեմ՝ լուրջ ֆինանսավորմամբ, բայց ես թքած ունեմ ամեն ինչի վրա: Այստեղ որևէ սանտիմետր նահանջելու տեղ չկա»:

Կարդացեք նաև

Դիտարկմանը՝ եթե չլիներ այդ աղմուկ հանած գրքույկը, իրենք նման օրենսդրական նախագիծ առաջ կքաշեի՞ն, վտանգ նախկինում տեսնո՞ւմ էին:

«Վտանգն արդեն տևական ժամանակ առկա է մեր երկրում: Եթե այդ համասեռամոլները ոստիկանության շենքում ոստիկան են ծեծում, մարմնական վնասվածք հասցնում ու անպատիժ են մնում, եթե պաշարում են քաղաքապետարանի շենքը, եթե տրանսգենդերը բացահայտ ասում է, որ հիմա նոր ժամանակներ են, գալիս ԱԺ-ում ուրիշ օրակարգի անվան տակ ուրիշ ելույթ է ունենում, արդեն վտանգը կա, բայց ինձ հունից հանեց 3-6 տարեկան երեխաների համար կազմակերպված գրքի շնորհանդեսը: Երևույթը կար, բայց երբ տեսնում ես, որ սկսում է ահագնացող չափեր ընդունել, արդեն բնական է, որ պետք է համարժեք վերաբերմունք լինի»,- նշեց պատգամավորը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս