Բաժիններ՝

Բրյուսելի հետ երկաթուղային հաղորդակցությունը հոսանքազրկված է վանդալների պատճառով

Բրյուսելի հետ երկաթուղային հաղորդակցությունը մայիսի 14-ի առավոտյան լիովին ընդհատվել է այն կայանքի հրկիզման հետեւանքով, որն ապահովում էր երկաթուղիների էլեկտրասնուցումը: Այդ մասին հայտնել է RTL հեռուստառադիոընկերությունը:

Իր կողմից Բելգիայի երկաթուղիների ազգային ընկերությունը հայտնել է, որ թագավորության մայրաքաղաքի հետ երկաթուղային հաղորդակցությունն ընդհատված է անորոշ ժամանակով, ինչի պատճառով հնարավոր են մերձքաղաքային գնացքների երթեւեկության ուշացումներ ու չեղարկումներ:  Բացառված չէ, որ երկաթուղային հաղորդակցության հոսանքազրկումը կատարվել է մալուխի հափշտակման նպատակով:

ԶԼՄ-ների տվյալներով, 2018 թվականին Բելգիայում երկաթուղային մալուխի հափշտակումների պատճառով գնացքների ուշացումների միագումար ժամանակը կազմել է գրեթե 36 օր: Բելգիայի տարածքում անցյալ տարի երկաթուղային մալուխի հափշտակումը երեք անգամ ավելի հաճախ է կատարվել, քան 2017-ին. 315 դեպք՝ 104-ի դիմաց:

Հաճախացած գողությունների պատճառով Բելգիայի երկաթուղիների գործարկու ընկերությունը՝ Infrabel-ը, 2016 թվականին սկսել է երկաթգծերում պղնձե մալուխը փոխարինել ալյումինե մալուխով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս