Բաժիններ՝

Թել Ավիվում կընտրվեն «Եվրատեսիլ»-ի առաջին տասը ֆինալիստները

Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում մայիսի 14-ին կկայանա «Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Շոուի 17 մասնաիցներից միայն 10-ը կստանան եզրափակիչի ուղեգիր: Այդ մասին հայտնել է մրցույթի մամուլի ծառայությունը: Շոուն կբացի Կիպրոսից երգչուհի Տամտայի ելույթը:

Նաեւ, «Եվրատեսիլ»-ի կազմկոմիտեի որոշմամբ, այդ երեկո ելույթ կունենան Չեռնոգորիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Չեխիայի, Հունգարիայի, Բելառուսի, Սերբիայի, Բելգիայի, Վրաստանի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Էստոնիայի, Պորտուգալիայի, Հունաստանի եւ Սան Մարինոյի ներկայացուցիչները:

Մրցույթի կանոնների համաձայն՝ Իսրայելի, Ֆրանսիայի, Իսպանիայի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ներկայացուցիչները եզրափակիչ են անցնում ինքնաբերաբար. Իսրայելը՝ որպես անցած տարվա մրցույթի հաղթող երկիր, մյուսները կազմում են «Եվրատեսիլ»-ի հիմնադիրների «Մեծ հնգյակը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս