Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզպետը մատնանշել է մարզում շրջակա միջավայրի աղտոտման պատճառները եւ աղբի կառավարման վերջնական կարգավորման հնարավորությունը

Գեղարքունիքի մարզում կայացած ներդրումային-տնտեսական համաժողովի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, անդրադառնալով շրջակա միջավայրը կենցաղային աղբի թափոններից զերծ պահելու խնդրին, մատնանշեց աղտոտման հիմնական աղբյուրները եւ այն միջոցները, որոնց գործադրմամբ հնարավոր կլինի իրականացնել աղբի կառավարումը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մարզպետը շրջակա միջավայրի աղտոտման հիմնական երկու հիմնական պատճառ առանձնացրեց եւ մեկ լավ ու հուսադրող ծրագրի մասին շեշտեց: «Գեղարքունիքի շրջակա միջավայրի պահպանության եւ աղբի կառավարման շուրջ եւ ունեմ երկու վատ եւ մեկ լավ լուր: Առաջին վատ լուրն այն է, որ մենք, որպես այս երկրի բնակիչներ ու քաղաքացիներ, շատ վատ ենք վերաբերվում մեր շրջակա միջավայրի հետ:Ամեն առավոտ աշխատանքի գալու ճանապարհին ստիպված եմ լինում կանգնել, որոշ անպատասխանատու մարդկանց բացատրել, որ չի կարելի ցանկացած տեղ ցած նետել ձեռքի ծխախոտի մնացորդը, պլաստիկ շիշը, թափոններով լի էթիլենային տոպրակներն ու պարկերը: Երկրորդ վատ լուրն այն է, որ մեր 6 հիմնական աղբավայրերից 4-ը գտնվում են գլխավոր մայրուղիներին ու Սեւանը գոտեւորող անտառներին մոտիկ, որտեղից քամին ամբողջ աղբը բերում ու լցնում է ճանապարհամերձ հատվածներում՝ աչքին մոտիկ ստեղծելով անհրապույր միջավայր: Էթիլենային տոպրակները փաթաթվում են փշատերեւ ծառերից, որոնց մաքրումը կապված է լինում մեծ դժվարությունների հետ: Իսկ լավ լուրն այն է, որ կառավարությունում այժմ արվում է հնարավորը, որպեսզի շատ մոտ ժամանակներում գործողության մեջ դրվի ,Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը»,- ասաց նա։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս