Էջմիածնի տներից մեկում հայտնաբերվել է վարձակալողի դին

Մայիսի 11-ին՝ ժամը 18:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Իսի-Լե-Մուլինո փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 2 օր է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Ն.Ք.-ի (մոտ 48 տարեկան) վարձակալած բնակարանի դուռը և անկողնում հայտաբերել վերջինիս դին:

Տեսանյութեր

Լրահոս