Արայիկ Հարությունյանը կրթության ոլորտում նոր փոփոխություններ է խոստանում
                                    ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կրթության ոլորտում նոր փոփոխություններ է խոստանում: Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ առաջիկայում մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացնելու է ոլորտում արված ու արվելիք աշխատանքը:
«Մեկ տարի առաջ այս օրը նշանակվեցի կրթության և գիտության նախարար: Մեծագույն պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են արվել, նորերն` առջևում են: Առաջիկայում ասուլիսով ներկայացնելու եմ արվածն ու անելիքը»,- գրել է Հարությունյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    