«Ասում էր՝ հենց հեղափոխություն եղավ, կտեսնեք, ներդրողները հերթ են կանգնելու. դե որ հերթ են կանգնել, դուռը բացեք՝ թող առաջ գան». Գևորգ Պետրոսյան

«Դա հաշվետվություն էր. այն շատ լավ բան է. Հաշվետվությունը ոչ միայն անցած մեկ տարվա արվածի ու չարվածի մասին է, այլ նաև ուղերձ՝ առաջիկայում անելիքների մասին»,- այսօր ասուլիսում ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր  Ազատ Արշակյանը՝ գնահատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ տարին ամփոփող ասուլիսը։

Քաղաքական նոր մշակույթ է ներդրվում, բայց ամբողջական նորություն չէ, քանի որ դա բխում է Սահմանադրությունից. Արշակյանի միտքը շարունակեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ որպես ՀՀ քաղաքացի՝ կցանկանար ավելի կենսունակ բաներ գտնել այդ հաշվետվության մեջ։

«Եթե իրականում մեկ տարվա մեջ հարյուր կետով առաջընթաց կա, բա էդ դեպքում ինչո՞ւ են Փաշինյանի պահապանները երբեմն  քննդատություն հնչեցնելիս՝ ասում, թե մի տարվա մեջ էդ ի՞նչ պետք է անեինք, այսինքն՝ իրենք տեղյակ չե՞ն՝ Փաշինյանն ինչ է անում»,- նկատեց ԲՀԿ պատգամավորը։

Պետրոսյանը մանրամասնեց, որ այդ կետերում կցանկանար տեսնել մասնավորապես Արցախի խնդրի վերաբերյալ վարչապետի տեսլականը և լսել օտարերկրյա ներդրումների մասին.

Կարդացեք նաև

«Ասում էր՝ հանրապետությունում հենց հեղափոխություն եղավ, կտեսնեք, ներդրողները հերթ են կանգնելու. դե որ հերթ են կանգնել, դուռը բացեք՝ թող առաջ գան. ինչո՞ւ չեն գալիս»։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս