«Եթե այդ կետերից մեկը վերաբերում է նրան, որ ինքն ԱԺ դարպասներն է բացել… Դա ի՞նչ ձեռքբերում է». Գևորգ Պետրոսյան

Արդյո՞ք համոզիչ էին վարչապետ Փաշինյանի հնչեցրած 100 «հեղափոխական» փաստերը. թեման շարունակում է մնալ հասարակական ու քաղաքական քննարկումների ասպարեզում։

168.аm-ի հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ դեռևս չի հասցրել ծանոթանալ հայտարարված բոլոր 100 փաստերին, բայց որոշ կետերով հասցրել է կարծիք կազմել։

«Էնտեղ կարող էին լինել և՛ 200, և՛ 300 կետեր, բայց եթե Փաշինյանը հարցազրույց է տալիս և ասում՝ ինքը ժողովրդի կոչին է սպասում, թե Ղարաբաղյան հարցում ինչ լուծում տա…, այսինքն՝ ինքն այսօր չունի տեսլական, ուզում է՝ 300 կետ շարադրի՝ դա համոզիչ չէ։ Եվ եթե այդ կետերից մեկը վերաբերում է նրան, որ ինքն ԱԺ դարպասները բացել է… Դա ի՞նչ ձեռքբերում է… Ես չեմ կարող ասել, որ ոչինչ չի արվել, բայց այսօր ժողովուրդն ունի իրավաչափ ակնկալիքներ, և իրենց տված նախընտրական խոստումների մեկ տասներորդն, իմ անձնական գնահատականով, դեռ իրացված չէ»,- ասաց նա։

Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ կծանոթանա բոլոր կետերին և մանրամասն կարծիք կհայտնի վաղը հրավիրած ասուլիսում։

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս