Կրեմլում չեն բացառել Պուտին-Պոմպեո հանդիպումը
Կրեմլում չեն բացառում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, ով մայիսի 13-14-ը կայցելի Սոչի: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք չենք բացառում: Բանակցություններ են լինելու Պոմպեոյի և Լավրովի միջև»,- ասել է Պեսկովը:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ մայիսի 14-ին Սոչիում տեղի կունենա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի հետ: