Բաժիններ՝

«Մենք շատ խիստ բռնարգելք և պատժամիջոցներ կսահմանենք». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 1-ին հնարավոր է համարել Կուբայի նկատմամբ սահմանափակումների չեղարկումը, եթե նա «Ճիշտ քայլեր» անի եւ հրաժարվի Վենեսուելայի հետ համագործակցությունից, այլապես Հավանային սահմանափակումների խստացում է սպառնում։

«Մենք շատ խիստ բռնարգելք եւ պատժամիջոցներ կսահմանենք Կուբայի նկատմամբ՝ կախված այն բանից, թե ինչ տեղի կունենա «…»: Ճիշտ քայլեր անելով՝ Կուբան կարող է մեծ օգուտ քաղել, մենք կարող ենք բացվել (հանել սահմանափակումները, բռնարգելքը), բայց մենք վերջ ի վերջո կփակվենք, եթե նրանք չհեռանան Վենեսուելայից»,- ասել է նախագահը Fox Business հեռուստաալիքի եթերում: Նա վերստին քննադատության է ենթարկել Վենեսուելայի իշխանություններին՝ ԱՄՆ-ից մարդասիրական օգնությունն ընդունելուց հրաժարվելու համար:

Վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը նաեւ ընդգծել է, որ շատ ուշադիր հետեւում է Բոլիվարյան Հանրապետությունում իրադրության զարգացմանը: Թրամփը մայիսի 1-ին Կուբայի իշխանություններին սպառնացել է «ամենաբարձր մակարդակի» պատժամիջոցներով, ինչպես նաեւ լիակատար ու համակողմանի բռնարգելքով, եթե Հավանան չդադարեցնի այն գործողությունները, որոնք, Վաշինգտոնի վարկածով, ուղղված են Վենեսուելայի սահմանադրական կարգի խարխլմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս