Մադուրոն հայտարարել է Վենեսուելայում «փոփոխությունների մեծ ծրագրի» մասին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է հատուկ ծրագիր ընդունելու իր կառավարության պատրաստակամության մասին՝ թույլ տրված սխաներն ուղղելու համար։
«Շաբաթ օրը՝ մայիսի 4-ին, եւ կիրակի օրը՝ մայիսի 5-ին, ես հայտարարում եմ ժողովրդական իշխանության բոլոր ճյուղերի երկխոսության, գործողության եւ առաջարկությունների ազգային մեծ օր, որպեսզի նրանք ասեն բոլիվարյան կառավարությանը եւ Նիկոլաս Մադուրոյին, թե ինչ է անհրաժեշտ անել հանուն փոփոխությունների մեծ ծրագրի բոլիվարյան հեղափոխության ներսում: Ցանկանում եմ ծրագիր ընդունել ամեն ինչ փոխելու, ամեն ինչ բարելավելու, ամեն ինչ ուղղելու համար»,- հայտարարել է Վենեսուելայի ղեկավարը՝ Կարակասում մայիսմեկյան ցույցի ժամանակ ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ:
Նա Վենեսուելայի ժողովուրդների բոլիվարյան կոնգրեսին, որը միավորում է երկրի ավելի քան 80 սոցիալական կազմակերպություններ, կոչ է արել անցկացնելու հատուկ նստաշրջան, որպեսզի իր պատրաստած առաջարկություններն ընդունվեն մայիսի 4 – 5-ը կայանալիք երկոսության հատուկ օրերի ժամանակ: Ապրիլի 30-ին Կարակասում եւ Վենեսուելայի մյուս քաղաքներում տեղի են ունցել հակակառավարական ելույթներ, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ զինվորականներ հանդես են եկել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմում
: Ինչպես հայտնել է Չակոյի մունիցիպալիտետի առողջապահության վարչության ղեկավար Մախիա Սանտին, ընդհարումների ընթացքում, որոնք ծայր են առել Վենեսուելայի մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, տուժել է առնվազն 50 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: