Բաժիններ՝

«Ճիշտ կանեինք ազգովի դրամահավաք կազմակերպեինք ու մի երկար դրոշաձող պատվիրեինք մեր դրոշի համար». Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պետության դրոշի նկատմամբ հարգանքը և պատկառանքը սկսվում է ՍՏԱՆԴԱՐՏԻՑ։ Ողջ մայրաքաղաքով մեկ դրոշներ են տնկած՝ նարնջագույն շերտի փոխարեն ԴԵՂԻՆ շերտով։ Ինչ որ պատասխանատու մեկը դրանք պատվիրել է, չէ՞, ինչ որ մեկը՝ կարել, ինչ որ մեկն էլ՝ գնել, մյուսն էլ՝ տնկել։ Այս սա իրական անարգանք է։ Էն մաքսավորի ականջը կանչի…

Ընդհանրապես՝ ճիշտ կանեինք ազգովի դրամահավաք կազմակերպեինք ու մի երկար դրոշաձող պատվիրեինք մեր դրոշի համար։ Տեղադրեինք անիմաստ կերպով քանդված Երիտասարդական պալատի տեղում՝ քաղաքի ամեն կետից երևալու նպատակով, 30×60 մետր չափի դրոշ կարեինք, որ բոլորը տեսնեին ու չհանդգնեին երբևէ այլ գույն օգտագործել։ Հիմար չեն, թեև հիմնականում ավտորիտար այն պետությունները, որոնք պատվիրել և տեղադրել են հսկայական բարձրության վրա իրենց դրոշները՝ անգամ բարձրության չափանիշով մրցակցության բռնվելով։ Հատուկ հետաքրքրվել եմ՝ աշխարհում կա ընդանենը մեկ ընկերություն, որն ի վիճակի է ընդունել և կատարել նման պատվեր։ Ինչո՞ւ չենք պատվիրում։ Վախենում ենք, որ կդասվենք ավտորիտար երկրների շարքի՞ն։ Իմ կարծիքով՝ ուր ուզում է՝ դասվենք, բայց պատկառանք զգանք մեր դրոշի հանդեպ։

Ի դեպ՝ կիսվել եմ այս մտքով իմ բազմաթիվ երիտասարդ ընկերների և սաների հետ. չկար մեկը որ չողջուներ։ Իսկ տեղակայման վայրը նրանցից մեկի՝ Արսեն Ազատխանյանի գաղափարն է։
Ի գործ, ընկերներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս