Բաժիններ՝

Կանադայում ջրհեղեղի հետևանքով տարհանվել է 12 հազար մարդ

Կանադայի Արևելքում ջրհեղեղի հետևանքով 12 հազար մարդ տարհանվել է: Կանադական CTV հեռուստաալիքը տեղեկացնում է, որ ջրհեղեղը գրանցվել է Քվեբեկ, Նյու-Բրանսուիկ և Օնտարիո շրջաններում:

Միայն Կվեբեկում իրենց տները ստիպված է եղել լքել ավելի քան 10 հազար մարդ: Այս շրջանում 6 հազար 700 տուն ջրի տակն է անցել, իսկ ավելի քան 3 հազար 400 տուն շրջապատվել է ջրով:

Կանադայի զինվորականները կամավորների հետ պատնեշներ են կառուցում գետի երկայնքով: Ըստ տեղական մարմինների՝ ջրհեղեղի գագաթնակետն արդեն անցել է, կանխատեսվում է ջրի հետ քաշում: Թեպետ Օնտարիո շրջանում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, օդերևութաբանները առաջիկա օրերի համար կանխատեսում են հորդառատ անձրևներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս