Բաժիններ՝

Երևանի և Լոռու մարզի որոշ շրջաններում գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 2-ին ժամը 09.30-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 1-ին շենքի 1-ից մինչև 6-րդ մուտքերի, իսկ ժամը 05.00-ից  մինչև մայիսի 3-ի ժամը 16.00-ն Լոռու մարզի Ախթալա քաղաքի, Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում համայնքների, Տավուշի մարզի «Նյու-Գազ», «Նյու-Քեմփինգ» ՍՊԸ-ներին, «Հովիկ Այվազյան Վաղինակի» ԱՁ-ին  պատկանող ԱԳԼՃԿ-ների և «Պլատին» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցային համալիրի գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում  պահպանել անվտանգության կանոնները: Միաժամանակ նա հիշեցնում է, որ գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով անհրաժեշտ է զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս