Բաժիններ՝

Ուժասպառ բրիտանուհին ծնկների վրա հասել է մարաթոնի վերջնագծին և մեկ օր անց գնացել աշխատանքի

Բրիտանուհի Հեյլի Քարրատերսը ծնկների վրա հասել է Լոնդոնյան մարաթոնի վերջնագծին, սակայն հաջորդ օրը գնացել է աշխատանքի: Տեսագրությունը հրապարակված է The Telegraph հրատարակության Twitter-օգտահաշվում։

42-կիլոմետրանոց մրցատարածության վերջին մետրերին Քարրատերսը ծնկի է իջել եւ չի կարողացել կանգնել: Մինչեւ վերջնագիծ մարզուհին ստիպված է եղել սողալ, ինչի հետեւանքով վնասել է ծնկները: Twitter-ում նա հրապարակել է վիրակապված ոտքերի լուսանկարը՝ «Այժմ ես գիտեմ, թե ինչպես չպետք է վազել մարաթոնները» ստորագրությամբ:

Չնայած դրան, հաջորդ օրը Քարրատերսը վերադարձել է Բիրմինհամի հիվանդանոց, որտեղ ռենտգենոլոգ է աշխատում: Աղջիկը կարողացել էմարաթոնի մրցատարածությունը հաղթահարել 2 ժամ, 34 րոպե եւ 3 վայրկյանում: Նա վազքով է զբաղվում 2016 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031