Facebook սոցցանցի մահացած օգտատերերը թվաքանակով կգերազանցեն ողջերին
Facebook սոցիալական ցանցի մահացած օգտատերերն առաջիկա 50 տարում կարող են թվաքանակով գերազանցել ողջերին: Այդ մասին ասված է Ինտերնետի Օքսֆորդի ինստիտուտի (Օքսֆորդի համալսարանի մաս է կազմում) գիտնականների հրապարակած հաշվետվության մեջ:
Վերլուծության արդյունքների համաձայն, ընկերակցության առնվազն 1,4 մլրդ մասնակիցներ կմահանան մինչեւ 2100 թվականը: Այս դեպքում «մեռած» օգտահաշիվների թիվը «ողջերի» թվաքանակը կգերազանցի 2070 թվականին: Հետազոտողները մշակել են երկու էքստրեմալ սցենար: Դրանցից մեկը նկարագրում է մի իրավիճակ, որում նոր օգտատերեր բնավ չեն գրանցվում Facebook-ում, ըստ երկրորդի՝ նրանց թիվը տարեկան ավելանում է 13 տոկոսով: Սակայն մասնագետները կարծում են, որ իրականությունը կարտայատվի երկու կանխատեսումների միջին ցուցանիշներով:
Այն դեպքում, եթե Facebook-ի աճը շարունակվի ներկայիս տեմպերով, մահացած օգտատերերի թիվը 4,9 միլիարդի կհասնի 21-րդ դարի վերջին: